Ֆրանսիայի վերնիսաժներից մեկում հայտնաբերվել է Դյուրերի կորած փորագրությունը
Մշակույթ
15:49 06/08/2016
Աշխարհ

Ֆրանսիայի վերնիսաժներից մեկում հայտնաբերվել է Դյուրերի կորած փորագրությունը

Գերմանացի հայտնի գեղանկարիչ և գրաֆիկ Ալբրեխտ Դյուրերի  փորագրություններից մեկը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվել է կորած,  հայտնաբերվել է Ֆրանսիայի վերնիսաժներից  մեկում:  Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Guardian-ին.

Կոլեկցիոներն արվեստի գործը հայտնաբերել է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Սարբուր շրջանի շուկաներից մեկում և գնել ընդամենը մի քանի եվրոյով: Երբ գնորդն աշխատանքի հետևի մասում նկատել է Շտուտգարտի պետական պատկերասրահի նշանը, որոշել է այն անանուն նվիրել թանգարանին:

Փորձագետն ասել է, որ «Տիրամայրը, ում թագադրում է  հրեշտակը»  գրավյուրան ստեղծվել է 1520 թվականին և  լավ է պահպանվել: Հավանաբար փորագրությունը լավ են պահել՝ փաթաթելով թղթի մեջ:
 

Placeholder
Ֆրանսիայի վերնիսաժներից մեկում հայտնաբերվել է Դյուրերի կորած փորագրությունը