Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են դատարան՝ բողոքարկելու ոստիկանության գործողությունները
Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են ՀՀ վարչական դատարան՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար,- Panorama.am-ին տեղեկացրեց Ա.Խանջյանի պաշտպաններից՝ Փաստաբանների պալատի անդամ Արամազդ Կիվիրյանը:
«Դիմելու ենք դատարան, որպեսզի ոստիկանության գործողությունները՝ անձին ազատությունից զրկել, բերման ենթարկել, այնտեղ անհիմն պահել, հեռախոսն առգրավել,... ճանաչվեն ոչ իրավաչափ: Իրավունքի այլ բազմաթիվ խախտումներ էլ կան, նաև այն, որ, ըստ էության, փաստաբաններին հնարավորություն չի տրվել մուտք գործել ոստիկանության համապատասխան զորամաս, որպեսզի իրավական օգնություն մատուցվի: Այս մասով նաև հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն, ընթացքի մասին դեռևս նորություններ չունենք»,- մանրամասնեց փաստաբանը:
Ա.Կիվիրյանն ասաց, որ դատարան դիմելու համար արդեն սկսել են աշխատանքը:
Հիշեցնենք, որ դերասանուհի Ա. Խանջյանին ոստիկանություն է տարվել հուլիսի 27-ին Խորենացի փողոցից: Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել էր, որ ոստիկանները խուզարկել էին իր պայուսակը, ազատ էին արձակել երեք ժամ պահելուց հետո, զղջացել էին և ներողություն խնդրել իրենից: