Օլանդ. «Ֆրանսիան իդեալական վայր է «Օլիմպիադա-2024»-ի համար»
Քաղաքական
17:35 06/08/2016
Աշխարհ

Օլանդ. «Ֆրանսիան իդեալական վայր է «Օլիմպիադա-2024»-ի համար»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, թե մեծ հույսեր ունի, որ 2024 թ. Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ֆրանսիայում:

«Ֆրանսիան իդեալական վայր է «Օլիմպիադա-2024»-ի անցկացման համար, որովհետև մեր երկիրը, ինչպես ոչ ոք՝ վերջին ժամանակներս, բախվել է ահաբեկիչների սարսափելի գրոհներին ու սովորել է հաղթահարել մարտահրավերները: Մենք ի վիճակի ենք անվտանգություն ապահովել խոշոր մրցաշարերում, ինչն ապացուցեցինք Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում: Իսկ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ապահովագրված է ահաբեկչությունից, սխալվում է: Աշխարհում չկա մի երկիր, մի անկյուն, որը պաշտպանված լինի համաշխարհային գլխավոր չարիքից»,- Օլանդի խոսքերը մեջբերել է championat.com-ը:
 

Placeholder
Օլանդ. «Ֆրանսիան իդեալական վայր է «Օլիմպիադա-2024»-ի համար»