Իրանի իշխանություններն արգելել են Pokemon Go խաղը
Քաղաքական
09:57 06/08/2016
Տարածաշրջան

Իրանի իշխանություններն արգելել են Pokemon Go խաղը

Իրանի իշխանություններն արգելել են սմարթֆոնների համար նախատեսված Pokemon Go  խաղը, ինչպես պնդում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:

Պաշտոնյաները չեն հստակեցնում, թե ինչումն է անվտանգության սպառնալիքը:

Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքական գործիչներն անհանգստություն են հայտնում կապված խաղի հետ, որի մասնակիցը պետք է  «բռնի» գրպանային հրեշներին սմարթֆոնի օգնությամբ: Բայց Իրանն առաջին պետությունն  է, որն ամբողջությամբ արգելել է Pokemon Go խաղը:

Անցած ամիս հաղորդվել էր, որ իրանական ղեկավարությունը պարզում է, թե ինչքանով են խաղի ստեղծողները պատրաստ համագործակցել իրենց հետ, նախքան որոշում կընդունեն արգելել այն:

Pokemon Go  բջջային խաղն աշխարհում ամենահայտնին է: Ինդոնեզիայում ավելի վաղ արգելել էին ոստիկաններին խաղալ այս խաղն աշխատանքի ժամանակ, իսկ Իսրայելի իշխանությունը նմանատիպ որոշում է  ընդունել ռազմական բազաներում զինծառայողների հետ կապված:

Placeholder
Իրանի իշխանություններն արգելել են Pokemon Go խաղը