Իրանի դեսպան. Արդեն այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան առանց մուտքի արտոնագրի
Քաղաքական
14:37 06/08/2016
Տարածաշրջան

Իրանի դեսպան. Արդեն այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան առանց մուտքի արտոնագրի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:  Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին:

Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի:

Հովիկ Աբրահամյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին վստահություն են հայտնել, որ երկու հարևան պետությունների միջև առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելելություններրի համար:

 

Placeholder
Իրանի դեսպան. Արդեն այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան առանց մուտքի արտոնագրի