Կյանքից հեռացել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը
Մշակույթ
18:17 08/08/2016
Հայաստան

Կյանքից հեռացել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ օգոստոսի 7-ին, 94 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր  նկարիչ, քանդակագործ Թերեզա Միրզոյանը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ անվանի քանդակագործի հոգեհանգստի արարողությունը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 19։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը` օգոստոսի 10-ին, ժամը 12։00-14։00-ն Հայաստանի նկարիչների միությունում (Աբովյան փող. 16 շենք): Հուղարկավորությունը  Երևանի քաղաքային գերեզմանատանը:

 

Placeholder
Կյանքից հեռացել է քանդակագործ Թերեզա Միրզոյանը