Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակն է տոնել Օլիմպիական խաղերում
Սպորտ
09:22 08/08/2016
Հայաստան

Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակն է տոնել Օլիմպիական խաղերում

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ է մտել բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)։

Մարգարյանի առաջին մրցակիցը Ֆիջիի ներկայացուցիչ Հիլլ Վիսթոնն էր: Հայ մարզիկը հաղթեց 3։0 հաշվով։

Հաջորդ մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ։

«Հաղթանակի համար ուրախ եմ, սակայն մենամարտի ընթացքից գոհ չեմ,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին ասել է Վլադիմիր Մարգարյանը։- Լարվածությունը շատ մեծ էր, քանի որ մեկնարկային մենամարտն էր։ Բայց այս մրցակիցս այդքան էլ բարձր որակներ չուներ։ Հաջորդ մրցակիցս Օլիմպիական չեմպիոն է, և ես միայն հպարտ եմ նրա հետ մրցելու համար։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ»։

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նույնպես անդրադարձել է Վլադիմիր Մարգարյանի ելույթին։

«Ծանր մենամարտ ստացվեց այն պատճառով, որ Վլադիմիրի առաջին մենամարտն էր։ Սակայն իր վարպետությամբ նա գերազանցում էր մրցակցին երեք, չորս անգամ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հաջորդ մրցակցին՝ օլիմպիական չեմպիոնին, ապա ամեն ինչ փոխվում է, և նախորդ խաղերից անցել է չորս տարի»,- նշել է Աղամալյանը։

Placeholder
Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակն է տոնել Օլիմպիական խաղերում