Արոնյանն առաջատարների քառյակում է
Աշխարհում
18:10 08/08/2016
Հայաստան

Արոնյանն առաջատարների քառյակում է

Սենտ Լուիս քաղաքում շարունակվում է «Սինգֆիլդի գավաթ-2016» մրցաշարը: Արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրի հանդիպումները: Խաղացված տուրերից հետո 4 շախմատիստ` Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 1,5-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Ֆաբիանո Կարուանան:
 

Placeholder
Արոնյանն առաջատարների քառյակում է