Ոչ օլիմպիական կրքեր Ռիոյում՝ մեկնած միջնամատի շուրջ
Սպորտ
15:01 08/08/2016
Աշխարհ

Ոչ օլիմպիական կրքեր Ռիոյում՝ մեկնած միջնամատի շուրջ

«Ռիո 2016»-ում կանադացի լողորդ Սանտո Կոնդորելիի (Santo Condorelli) ժեստը, երբ վերջինը բարձրացրել էր միջնամատը, առաջին հայացքից ընկալվել է որպես անվայել պահվածք:

Այդ ժեստը լողորդի համար եղել է ծես մրցումից առաջ և ուղղված է եղել մրցմանը հետևող հորը: Այդուհանդերձ, նրա արարքը որոշ խնդիրներ է առաջացրել, քանի որ բարձրացված միջնամատը եթեր է հեռարձակվել գրեթե բոլոր հեռուստաեթերում: Կոնդորելին ստիպված է եղել ներողություն խնդրել կատարվածի վերաբերյալ:

CBC-ին տված հարցազրույցում լողորդը պատմել է, որ ինքն այդ ժեստն սկսել է անել, երբ 8 տարեկան է եղել և դա վստահության ու բարձր ինքնագնահատականի համար է արվել:

Հայրը՝ Ջոզեֆը, իր հերթին նկատել է, որ դա որդու կողմից արվող «լավ ժեստ» է եղել:

Placeholder
Ոչ օլիմպիական կրքեր Ռիոյում՝ մեկնած միջնամատի շուրջ