Նավթի համաշխարհային գներն աճել են
Տնտեսություն
10:36 08/08/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն այսօր աճ են արձանագրել: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝ հասնելով 41,96 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,34%-ով՝ հասնելով բարելի համար 44,42 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճել են