Շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բանանինը՝ ավելի քան 16. ՀԺ
Օրվա մամուլ
08:41 09/08/2016

Շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բանանինը՝ ավելի քան 16. ՀԺ

Օրերս հրապարակված պաշտոնական  տվյալները  ցույց են տալիս, որ 2015 թվականին  մոնոպոլ  ներկրվող  ապրանքների  ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014 թվականի համեմատ։ Սա որոշակի հետևություններ անելու  հիմքեր է տալիս։  Մասնավորապես շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բենզինն ու դիզվառելիքը՝ մոտ 8 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով և այլն. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Սա կարող է պայմանավորված լինեն  մի քանի գործոններով։  Անցած տարի չնայած պաշտոնապես արձանագրված տնտեսական աճին, ՀՀ բնակչության  գնողունակությունը նվազել էր, և նշված ապրանքների  սպառումը ևս կարող էր նվազել այդ պատճառով։  Բայց խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում ու նաև միևնույն տնտեսական տարածքում  գտնվող ՌԴ-ում նշված ապրանքների  գները էականորեն  իջել էին,  իսկ Հայաստանում չէին փոխվել, կամ նույնիսկ թանկացել էին այն պարզ պատճառով, որ նշված ապրանքների  հայաստանյան շուկաներում մրցակցությունը  իսպառ բացակայում է։  Եթե դրանց գները  փոխվեին համաշխարհային շուկայի  միտումների համապատասխան, ապա ՀՀ բնակչության գնողունակության  անկման պայմաններում դրանց սպառումը այդքան չէր նվազի։ Բայց չի կարելի բացառել նաև ստվերի մեծացումը»,-մեկնաբանել է թերթը:

 

 

Placeholder
Շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բանանինը՝ ավելի քան 16. ՀԺ