Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը
Մշակույթ
18:45 09/08/2016
Հայաստան

Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը

Օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում, Դիլիջանում և Երևանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:

Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ին, Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակի բացօթյա բեմում: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր՝ Հայաստանից, Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Փառատոնի ընթացքում ներկայացումների և մանրապատումների ցուցադրություններից բացի կանցկացվեն վարպետության դասեր, գիտաժողովներ, տեսացուցադրություներ և քննարկումներ: Այս տարվա փառատոնի ծրագրում ներառված են նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիայի և ԵԹԿՊԻ մնջախաղի կուրսի աշխատանքները:
    
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն  այսօր տեղի ունեցած ասուլիսում նշել է, որ թատերասեր հանրության համար փառատոնը սպասված է, այն տարեցտարի զարգանում է, նոր աջակիցներ ձեռք բերում և ընդլայնում աշխարհագրությունը:


 

Placeholder
Մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը