Հրանտ Բագրատյանն ապաքինվում է. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:10 09/08/2016

Հրանտ Բագրատյանն ապաքինվում է. «Հրապարակ»

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առողջական վիճակը բավարար է, նա օրեր առաջ վերադարձել է արտերկրից և այժմ գտնվում է թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ։  Թեև գիշերները գնում է տուն, բայց տևական բուժում է հարկավոր՝ գլխուղեղի կաթվածի հետևանքները հաղթահարելու համար. գրել է «Հրապարակ»-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նա կաթված էր ստացել և Լիսաբոնում բուժվել։ Բժիշկները եզրակացրել էին, որ հարվածի պատճառը եղել են սթրեսը և ավելորդ հուզմունքները։

Թերթի հարցին, թե ինչպես է իրեն զգում, Բագրատյանը պատասխանել է․ «Լավ եմ։ Լուրջ բան չկա։ Մինի անոթ էր պայթել, ապաքինվում եմ»։

 

Placeholder
Հրանտ Բագրատյանն ապաքինվում է. «Հրապարակ»