Հարություն Մերդինյան. «Աշխատելու եմ եզրափակչում ավելի բարդացնել վարժությունս»
Սպորտ
12:00 09/08/2016
Հայաստան

Հարություն Մերդինյան. «Աշխատելու եմ եզրափակչում ավելի բարդացնել վարժությունս»

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը գոհ է Օլիմպիական խաղերի որակավորման փուլում իր գրանցած արդյունքից:

«Գոհ եմ ելույթիցս, այդ կարծիքին են նաև մարզիչները: Աշխատելու եմ եզրափակչում ավելի բարդացնել վարժությունս: Ամեն ինչ հայտնի կլինի արդեն եզրափակչում»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի թղթակցին ասել է Մերդինյանը:

Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա օգոստոսի 14-ին:
 

Placeholder
Հարություն Մերդինյան. «Աշխատելու եմ եզրափակչում ավելի բարդացնել վարժությունս»