«Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
Իրավունք
14:38 09/08/2016
Հայաստան

«Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում ծանր վնասվածք ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՀՀ առողջպահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, ոստիկանը միացված է արհեստական շնչառության ապարատին:

Նրա խոսքերով՝ Գագիկ Մկրտչյանին «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից տեղափոխել են  «Աստղիկ» բժշկական կենտրոն, քանի որ հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում:

Ինչ վերաբերում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում  գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի առողջական վիճակին, ապա, ըստ մամուլի խոսնակի, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Անահիտ Հայթայանը նշեց, որ  տուժածներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից:  Ընդհանուր առմամբ՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով  հիվանդանոցային բուժումն այս պահի դրությամբ  շարունակում է 8 տուժած:

Նշենք, որ տուժածներից մեկը Թամարա Մանուկյանն է, ով հուլիսի 29-ին  Սարի թաղի դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառած «հատուկ միջոցների» հետևանքով դեմքի, ոտքերի և ձեռքերի հատվածում բազմաթիվ վնասվածքներ է ստացել: Թամար Մանուկյանը տեղափոխվել էր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,  այնուհետև՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Այրվածքաբան Միսակ Գևորգյանը Panorama.am-ի հետ  զրույցում ասաց, որ Թամարայի վիճակը  գնահատվում է բավարար, այրվածքների, վերքերի  մեծ մասը լավացել են, սակայն կան մեծ վերքեր, որոնք դեռ չեն փակվել:

«Հիմա հիվանդասենյակում է, ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունի: Սակայն դեռ չի կարողանում քայլել և մի քանի օր դեռ կմնա հիվանդանոցում»,- ասաց Միսակ Գևորգյանը:

Placeholder
«Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել