Գևորգ Կոստանյանը, հնարավոր է, դեսպան նշանակվի. ՀԺ
Օրվա մամուլ
08:16 10/08/2016

Գևորգ Կոստանյանը, հնարավոր է, դեսպան նշանակվի. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ  անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գևորգ Կոստանյանը ցանկանում է որևէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի:

«Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խնդիրներն անհամատեղելի են իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Իրավապահ համակարգում ունեցած մեր աղբյուրների համաձայն՝ Գևորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել աշխատանքից և ոչ ծանրաբեռնված պաշտոնի նշանակել: Նա նախընտրել է Եվրոպական որևէ երկրում դեսպան աշխատել: Հատկապես, որ եվրոպական կառույցների հետ շփվելու անմիջական փորձ ունի՝գլխավոր դատախազ լինելու զուգահեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կառավարության ներկայացուցիչն է»,-հավելել է թերթը:

Placeholder
Գևորգ Կոստանյանը, հնարավոր է, դեսպան նշանակվի. ՀԺ