Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵՏՄ երկրների միջև ռոումինգային սակագները վերացնելու շուրջ բանակցություններ են ընթանում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով, ԵՏՄ կոլեգիայում բանակցություններ են ընթանում՝ անդամ երկրներում ռոումինգային սակագները վերացնելու ուղղությամբ։ Նախնական արդյունքներով, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ազգային օպերատորներն արդեն մոտ են ընդհանուր հայտարարին, և մոտ ժամանակներս ռոումինգի, ինչպես նաև ինտերնետ ռոումինգի սակագները շեշտակի նվազելու են՝ զրոյական դառնալու վերջնանպատակով։
Ըստ նախնական հաշվարկների, նախագծի իրագործման արդյունքում ստացվող տնտեսական ազդեցությունը կկազմի տարեկան 4 մլրդ. ռուբլի։