Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղվածության դինամիկա ունեն
Տնտեսություն
10:20 10/08/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղվածության դինամիկա ունեն

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն տարբեր դինամիկա են ցուցադրում: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,03%-ով՝ հասնելով 42,74 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Իսկ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,03%-ով՝ հասնելով բարելի համար 45,01 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղվածության դինամիկա ունեն