Նազիկ Ավդալյան. «Արեցի այն, ինչ կարող էի»
Սպորտ
09:16 11/08/2016
Հայաստան

Նազիկ Ավդալյան. «Արեցի այն, ինչ կարող էի»

Ծանրորդ Նազիկ Ավդալյանն ուրախ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքի համար:

«Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին մարզումներիս: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում` իմ: Գուցե պոկում վարժությունում կարող էի ավելի շատ կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,- Ավդալյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Օլիմպիական խաղերի` կանանց  69 կգ քաշային կարգում Նազիկ Ավդալյանը, երկամարտում հավաքելով 242 կգ, գրավել է 5-րդ տեղը:

Placeholder
Նազիկ Ավդալյան. «Արեցի այն, ինչ կարող էի»