Արտաշես Ներսիսյան. «Այս 5-րդ տեղը հերոսություն է»
Սպորտ
09:21 11/08/2016
Հայաստան

Արտաշես Ներսիսյան. «Այս 5-րդ տեղը հերոսություն է»

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի կարծիքով` Օլիմպիական խաղերում Նազիկի գրանցած 242 կգ արդյունքն առավելագույնը չէր:

«Սա այն բացառիկ մրցումներից մեկն էր, որում Նազիկն այդպես էլ մեդալ չունեցավ: Սակայն ժամանակները փոխվում են: Նազիկի վնասվածքներից հետո այս 5-րդ տեղն իսկապես հերոսություն է: Եթե մի քիչ ավելի ժամանակ ունենայինք, ապա Նազիկն անպայման մեդալ կունենար, մեզ միայն ժամանակը չբավարարեց: Ինչ-որ բան խանգարեց նրան, եթե առողջությունը նորմալ լիներ, ապա մեդալ էլ կլիներ: 5-րդ տեղը Նազիկի առավելագույն ցուցանիշը չէ: Եթե նա համարձակություն ունենա և շարունակի ծանրամարտով զբաղվել, ապա ես իմ կողմից խոստանում եմ, որ մեդալներ կունենա աշխարհի և Եվրոպայի առաջնություններում»,- Արտաշես Ներսիսյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանը երկամարտի 242 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
 

Placeholder
Արտաշես Ներսիսյան. «Այս 5-րդ տեղը հերոսություն է»