«Ռիո-2016». Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել
Սպորտ
19:13 11/08/2016
Հայաստան

«Ռիո-2016». Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել: Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում: Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, ամեն ինչ պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում:

Placeholder
«Ռիո-2016». Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը կոտրվածք չի ստացել