Գերմանիայում հայ բժիշկը խոշոր գումարներ է կորզել ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած զինվորի ընտանիքից. ՀԺ
Օրվա մամուլ
08:52 12/08/2016

Գերմանիայում հայ բժիշկը խոշոր գումարներ է կորզել ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած զինվորի ընտանիքից. ՀԺ

Ապրիլյան պատերազմում վիրավորված և այժմ Գերմանիայում վերականգնողական  բուժում ստացող Ռուբեն Առաքելյանին  անընդհատ այցելում է  հայտնի բռնցքամարտիկ  Արթուր Աբրահամի  ընկերը։  Այս լուրը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է  Ռուբենի մորաքույրը։

«Արթուր Աբրահամի հանձնարարությամբ  նա Ռուբենին  տիրություն է անում»,- թերթի թղթակցի հետ զրույցում  նշել է Ռուզաննա Մելքոնյանը։  Նաև ասել է, թե բժիշկները պարզել են, որ Ռուբենի ողնուղեղը  կտրված չէ, ինչը մեծացրել է նրա ինքնուրույն շարժումները  վերականգնվելու հավանականությունը։ 

«Վիրավոր զինծառայողը  Գերմանիայում է իր մոր հետ։  Ռուզաննա Մելքոնյանը  նաև մի տխուր փաստ է արձանագրել։  Նա ասել է,  որ այնտեղ ազգությամբ  հայ բժիշկներից մեկը տարբեր պատրվակներով՝ թարգմանության ապահովում և այլն, խոշոր գումարներ է կորզել իր հարազատներից։  Այն գումարները, որոնք բարի կամեցող մարդիկ էին հանգանակել։ Բժշկի դեմ դատական հայց է ներկայացվել»,-գրել է թերթը՝ նշելով, որ այս մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակեն թերթի առաջիկա համարներից մեկում:

Placeholder
Գերմանիայում հայ բժիշկը խոշոր գումարներ է կորզել ապրիլյան պատերազմի օրերին վիրավորում ստացած զինվորի ընտանիքից. ՀԺ