Հայաստանի բնակիչները պետք է հնարավորինս քիչ  օգտագործեն պահածոյացված մթերքներ. Մելիտա Հակոբյան
Առողջություն
14:31 13/08/2016
Հայաստան

Հայաստանի բնակիչները պետք է հնարավորինս քիչ օգտագործեն պահածոյացված մթերքներ. Մելիտա Հակոբյան

«Ազգաբնակչությանը կոչ եմ անում այսօր ավելի քիչ  օգտագործեն պահածոյացված մթերքներ, հատկապես` ձկնեղեն, քանի որ դրանք վտանգավոր են»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Բացի այդ, ըստ նրա, սպառողները պետք է սնունդ գնելիս ուշադրություն դարձնեն մթերքի ժամկետներին: 

«Պետք է հնարավորինս քիչ օգտագործել ճարպեր պարունակող մթերքներ: Անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, մասնավորապես` թան, որը պատրաստվել է տնական պայմաններում», - նշեց  Մելիտա Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Հայաստանի բնակիչները պետք է հնարավորինս քիչ օգտագործեն պահածոյացված մթերքներ. Մելիտա Հակոբյան