Վնասվածքները Ռիոյում գերակշռում են մեդալները
Սպորտ
09:42 13/08/2016
Հայաստան

Վնասվածքները Ռիոյում գերակշռում են մեդալները

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի 7-րդ օրը պետք է մեկնարկի դուրս գար լողորդ Մոնիկա Վասիլյանը, ով վնասվածքի պատճառով չի մասնակցի Խաղերին:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Վասիլյանը նշել է, որ այստեղ մարզումների ժամանակ ստացած ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել: Նաև հավելեց, որ իրեն լավ է զգում, անհանգստանալու կարիք չկա:

Վնասվածք է ստացել նաև 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը։ Պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով նա չի շարունակել պայքարը:

Պոկում վարժության ժամանակ Միրզոյանը նախ մոտեցավ 158 կգ-ի, սակայն չբարձրացրեց: Երկրորդ մոտեցմանը նա կարողացավ գլխավերևում պահել ծանրաձողը, բայց երրորդ մոտեցում չկատարեց, քանի որ վնասել էր ոտնաթաթը: Միրզոյանը` ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց հետագա պայքարը:

Տղամարդկանց 85 կգ քաշային կարգի A ենթախմբին մասնակցում էին 11 ծանրորդներ:

Նշենք, որ Ռիօ-2016-ում արդեն այնքան չի զարմացնում մեդալների պակասությունը, որքան՝ վնասվածքների առատությունը։  Ճիշտ է՝ սպորտում ամեն ինչ պատահում է, սակայն ամենևին չի բացառվում նման մակարդակի մրցումներին անպատրաստ լինելը։

Placeholder
Վնասվածքները Ռիոյում գերակշռում են մեդալները