ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ
Իրավունք
16:53 13/08/2016
Հայաստան

ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ

Ոստիկան Գագիկ Մկրտչյանը, որը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվել էր և գտնվում էր կոմայի մեջ, այսօր մահացել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նշենք, որ հունիսի 17-ից ոստիկանը գիտակցության չէր եկել, միացված էր արհեստական շնչառական ապարատին: Գագիկ Մկրտչյանին «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրից տեղափոխել են  «Աստղիկ» բժշկական կենտրոն, քանի որ հեմոդիալիզի անհրաժեշտություն էր զգացվում:
 

Placeholder
ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ