Յանա Եգորյան. «Եզրափակչում հաղթանակիս օգնեց այն, որ նախօրեին գողացել էին դրամապանակս»
Աշխարհում
18:54 15/08/2016
Աշխարհ

Յանա Եգորյան. «Եզրափակչում հաղթանակիս օգնեց այն, որ նախօրեին գողացել էին դրամապանակս»

Ռուսաստանի սուսերամարտի հավաքականը Ռիո դե Ժանեյրոյից վերադարձել է Մոսկվա:

«Իրոք, թիմային եզրափակչից առաջ գողացել էին դրամապանակս: Առանց փողի եմ եկել: Բայց դա օգնեց. պետք էր հասկանալ, որ մեդալ է պետք: Այլապես եթե առանց դրամապանակի ու մեդալի վերադառնայի, շատ ամոթ կլիներ»,- Եգորյանի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի սուսերամարտի կանանց հավաքականը եզրափակչում 45:30 հաշվով պարտության է մատնել Ուկրաինայի թիմին: Իսկ Յանա Եգորյանը օլիմպիական չեմպիոնուհի է հռչակվել նաև անհատական մրցումներում՝ եզրափակչում հաղթելով Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Սոֆյա Վելիկայային:
 

Placeholder
Յանա Եգորյան. «Եզրափակչում հաղթանակիս օգնեց այն, որ նախօրեին գողացել էին դրամապանակս»