Հուլիսյան դեպքերի հետևանքով հիվանդանոցային բուժում շարունակում է ստանալ միայն մեկ անձ
Առողջություն
17:05 15/08/2016
Հայաստան

Հուլիսյան դեպքերի հետևանքով հիվանդանոցային բուժում շարունակում է ստանալ միայն մեկ անձ

«Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված տուժածները դուրս են գրվել: Այս պահի դրությամբ միայն Սարի թաղի մեկ բնակիչ է շարունակում հիվանդանոցային բուժում ստանում»,-այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

«Նա գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ներկայումս վիճակը բավարար է և շուտով դուրս կգրվի»,-ասաց նա:

Հայթայանը հայտնեց, որ դուրս գրվածների մեջ է նաև Թամարա Մանուկյանն, ով հուլիսի 29-ին Սարի թաղի դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառած «հատուկ միջոցների» հետևանքով այրվածքներ էր ստացել:

Placeholder
Հուլիսյան դեպքերի հետևանքով հիվանդանոցային բուժում շարունակում է ստանալ միայն մեկ անձ