Ներկրված կարտոֆիլի պատճառով գյուղացիները չեն կարողանում իրացնել իրեն բերքը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:20 16/08/2016

Ներկրված կարտոֆիլի պատճառով գյուղացիները չեն կարողանում իրացնել իրեն բերքը. «Ժողովուրդ»

Այս տարի Հայաստանում վաղահաս կարտոֆիլ աճեցրած գյուղացիները փաստի առաջ են հայտնվել` չկարողանալով իրենց բերքն իրացնել: Բանն այն է, որ ընթացիկ տարվա միայն առաջին կեսին Հայաստան է ներկրվել որպես սննդամթերք սպառման համար նախատեսված 3 հազար 750 տոննա կարտոֆիլ, գրեթե նույնքան էլ սերմացու կարտոֆիլ է ներկրվել: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:

Արդյունքում, տեղական կարտոֆիլ արտադրող գյուղացիները ստիպված են եղել իրենց ապրանքը վաճառել կիլոգրամը առավելագույնը 100 դրամով:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ կարտոֆիլ ներկրվել է հիմնականում Ռուսաստանից` 2 հազար 358 տոննա: Ըստ ծավալի՝ հաջորդ երկիրը Եգիպտոսն է, որտեղից Հայաստան է ներկրվել 889 տոննա կարտոֆիլ: «Ի վերջո, հասկանալի է, չէ, որ խոշոր ծավալներով կարտոֆիլի ներմուծումից Հայաստանի գյուղացիները սնանկանալու են: Պետական կառույցների դերը նման պայմաններում այն է, որ պաշտպանեն սեփական արտադրողին, այլ ոչ թե մի քանիսի բիզնես շահերը»,-մեկնաբանել է թերթը: 

Placeholder
Ներկրված կարտոֆիլի պատճառով գյուղացիները չեն կարողանում իրացնել իրեն բերքը. «Ժողովուրդ»