«Ռիո-2016». Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Սպորտ
09:02 16/08/2016
Հայաստան

«Ռիո-2016». Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցումը ձախողեց՝ չկարողանալով սանձել 195 կգ ծանրաձողը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո  բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր։

Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ. 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։

«Միշտ քրտնաջան աշխատել եմ, և այդ աշխատանքը ցանկալի արդյունք տվեց: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը  հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել այս Խաղերի մասին»,- նշել է Մարտիրոսյանը:

Տեսանյութն այստեղ:

Placeholder
«Ռիո-2016». Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն