Հոգևորականներն ամեն շաբաթ մեղքերի թողություն են  տալիս ոստիկանապետին.ՀԺ
Օրվա մամուլ
08:49 17/08/2016

Հոգևորականներն ամեն շաբաթ մեղքերի թողություն են տալիս ոստիկանապետին.ՀԺ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում  երկու հոգևորականներ  են աշխատում, որոնք շաբաթը մեկ-երկու անգամ  լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում և մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին։

Թերթի թղթակիցը հարցում էր ուղարկել  ոստիկանություն՝  ճշտելու՝ ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում  կա՞ն հոգևորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք, և ո՞րն է վերջիններիս ֆունկցիան, արդյոք շաբաթը 1-2 անգամ հանդիպու՞մ  են ոստիկանության  պետի հետ։  Որքա՞ն է նրանց աշխատավարձը, ի՞նչ պարբերականությամբ են  ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս։

Թերթը ստացել է այս պատասխանը. «ՀՀ ոստիկանությունում  հոգևորականների հաստիք  սահմանված չէ 2013թ. փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր  առաջնորդ է նշանակվել  Տեր Առաքել Արքեպիսկոպոս  Քարամյանը։  Բացի այդ,  2013թ. սեպտեմբերից  նրա օգնական  Տեր Վրթանես քահանա  Բաղումյանը  ՀՀ ոստիկանության  կրթահամալիրում  պայմանագրային  հիմունքներով  դասավանդում է  Հայ եկեղեցու  և կրոնի  պատմություն։  Ինչ վերաբերում է  հայցվող այլ տվյալներին, ապա դրանց  տրամադրումը  մերժվում է,  քանի որ չեն հանդիսանում  տեղեկություններ  « Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով»։

 

Placeholder
Հոգևորականներն ամեն շաբաթ մեղքերի թողություն են տալիս ոստիկանապետին.ՀԺ