Գյումրիում հրավառությամբ ու երգ ու պարով են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը
Սպորտ
10:28 17/08/2016

Գյումրիում հրավառությամբ ու երգ ու պարով են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը

Գյումրիում օգոստոսի 17-ին, կեսգիշերն անց, ծափերով, ուրախությամբ ու հրավառությամբ են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը:

Գիշերը, երբ Ռիո դե Ժանեյրոյում ընթանում էր Արթուր Ալեքսանյանի Կուբայի ներկայացուցիչ Յասմանի Լուգո Կաբրերայի միջև պայքարը, գյումրեցիները հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում ու ոգևորել են մարզիկին:

Իսկ նրա հաղթանակից հետո եղել է հրավառություն, և մարդիկ երգել են ու պարել:

Նշենք, որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել էր չեմպիոն և իր հաղթանակը նվիրել ապրիլյան պատերազմում զոհված տղաներին: 

Տեսանյութը՝ News.am
 

Placeholder
Գյումրիում հրավառությամբ ու երգ ու պարով են ընդունել Արթուր Ալեքսանյանի հաղթանակը