ՊԵԿ-ին հրահանգվել է սահմանափակել ստուգումները. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:14 18/08/2016

ՊԵԿ-ին հրահանգվել է սահմանափակել ստուգումները. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե ՊԵԿ-ին ներքին հրահանգ է իջեցվել՝ սահմանափակելու ստուգումները։ Վարչապետը թույլատրել է ստուգումներ անել միայն բարձր ռիսկայնություն ունեցող ընկերություններում։ Այդ հրահանգը պայմանավորված է տնտեսության ճգնաժամային վիճակը հաղթահարելու քայլերով:

Թերթը հիշեցրել է, որ հարկային հավաքագրումների հարցում կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանն առաջին ամիսներին աննախադեպ ակտիվություն էր դրսևորում։ ՊԵԿ-ին հաջողվել էր ապրիլին պետբյուջե հավաքագրել մոտ 100 մլրդ. դրամ, և դա աննախադեպ ցուցանիշ էր։ Տարվա երկրորդ կեսին հակառակ պատկերն է գծագրվում՝ հարկային մուտքերի պլանը կատարելը դառնում է ավելի ու ավելի բարդ։

Placeholder
ՊԵԿ-ին հրահանգվել է սահմանափակել ստուգումները. «Հրապարակ»