Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ կառավարության անդամները ծափահարություններով ողջունել են Ռիո 2016-ում հանդես եկող հայ մարզիկներին՝ օլիմպիական մեդալներ նվաճելու համար:
«Ես ցանկանում եմ մեր բոլորի անունից շնորհավորել մեր մեդալակիներին, օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Կարծում եմ իրենք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը»,- հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամայնը:
Նա ընդգծեց, որ ազատ ոճի ըմբիշներից կառավարությունը դեռ սպասելիքներ ու ակնկալիքներ ունի: