Միջադեպի պատճառով Հայաստանից հեռացած ԵՄ դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա. ՀԺ
Օրվա մամուլ
08:37 19/08/2016

Միջադեպի պատճառով Հայաստանից հեռացած ԵՄ դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա. ՀԺ

Հայաստանում ԵՄ պատվիրակության  ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկին, «Հայկական ժամանակ»-ի  տեղեկություններով, հաջորդ շաբաթ կվերադառնա  Հայաստան։  Նա Հայաստանից հեռացել է  մոտ 3 շաբաթ  առաջ  տեղի ունեցած  մի փոքր միջադեպի պատճառով։

Դեսպան Սվիտալսկին  Երևանում վթարի էր ենթարկվել իր հեծանիվով և մարմնական վնասվածք ստացել  ողնաշարի շրջանում։  Նա հայտնի է իր ակտիվ  կենցաղով՝ ամեն օր վազում է, հեծանիվ վարում և այլն։ Վթարի ենթարկվելուց հետո Պյոտր Սվիտալսկուն  առաջին օգնությունը  ցուցաբերվել է Հայաստանում, որից հետո հետագա բուժումը  նա անցնում է  հայրենիքում՝ Լեհաստանում։ 

Թերթի տեղեկություններով, լեհ բժիշկները  տեսնելով մեր մասնագետների  կատարած աշխատանքը, շատ բարձր են գնահատել այն։  Դեսպանն արդեն  ապաքինվել է և պատրաստվում է   վերադառնալ։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Միջադեպի պատճառով Հայաստանից հեռացած ԵՄ դեսպանը հաջորդ շաբաթ կվերադառնա. ՀԺ