Սյունիքում վթարի ենթարկված լիբանանցիները դուրս են գրվել հիվանդանոցից
Առողջություն
11:16 19/08/2016
Հայաստան

Սյունիքում վթարի ենթարկված լիբանանցիները դուրս են գրվել հիվանդանոցից

Երեկ երեկոյան Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից տուժած 5 լիբանանցիներից բաղկացած ընտանիքի անդամները բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո բավարար վիճակում դուրս են գրել։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացնում է, որ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքում 62-ամյա կին ուղևորի մոտ  ախտորոշվել է 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածք, 47-ամյա կին ուղևորի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Վարորդի մոտ եղել են միայն քերծվածքներ։ 

Սիսիանի բժշկական կենտրոն էին դիմել վթարի ենթարկված Լիբանանի 5 քաղաքացիներից 3-ը` 47 ու 62 տարեկան քույրեր և 54 տարեկան վարորդը։

Հիշեցնենք, որ երեկ Սիսիան-Գորիս հատվածի 3-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի չպարզված պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես Վիտո» մակնիշի  (վարորդ Պ. Հ.) ավտոմեքենային և դիմել փախուստի:

 

Placeholder
Սյունիքում վթարի ենթարկված լիբանանցիները դուրս են գրվել հիվանդանոցից