14 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 4 պարտություն
Սպորտ
17:15 19/08/2016
Հայաստան

14 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 4 պարտություն

Երեկ Պրահայում մեկնարկեց Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային խմբերում: Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի 21 պատվիրակ: Մեր շախմատիստները ներկայացված են 12 ենթախմբից 11-ում:

Երեկ տեղի ունեցան մրցաշարի առաջին տուրի հանդիպումները, որոնցում Հայաստանի 21 պատվիրակից 14-ը հաղթանակ տոնեցին, 3-ը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ 4-ը պարտվեցին: Այս մասին հայտնում է chessfed.am-ը։

Placeholder
14 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 4 պարտություն