Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը ազատ է արձակվել.«Հժ»
Օրվա մամուլ
08:24 20/08/2016

Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը ազատ է արձակվել.«Հժ»

Բարսելոնի ամենաշքեղ  ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»–ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով Մայիլյանի ֆեյսբուքյան էջին:

«Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին...Եվ, որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է,սակայն չի մեռնում»– նշել է նա:

Նա թերթի թղթակցին  հայտնել է, որ շուտով գալու է Հայաստան։

Թերթը նշել է,  որ ըստ որոշ տեղեկությունների՝ Մայիլյանը աջակցում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու գործում։ Նա, հատկապես, մտերիմ է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝  Արգամ Աբրահամյանի հետ։

 

Placeholder
Իսպանիայում ձերբակալված հայազգի գործարարը ազատ է արձակվել.«Հժ»