Լևոն Մկրտչյանը կրթական հաստատությունները համալրում է ՀՅԴ-ականներով. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:36 20/08/2016

Լևոն Մկրտչյանը կրթական հաստատությունները համալրում է ՀՅԴ-ականներով. «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Կրթական համակարգն ապակուսակցականացնելու խոստում տված Լևոն Մկրտչյանը երկար չդիմացավ գայթակղությանը՝ դպրոցները կամաց-կամաց համալրվում են ՀՅԴ-ականներով: Հայաստանի տարբեր շրջաններում կրթական հաստատությունների ղեկավարներ են ազատվում աշխատանքից, նրանց փոխարինում են ՀՅԴ-ականներ կամ էլ ՀՅԴ-ականների մերձավորներ` կին, քույր, եղբայր:

Իսկ այն դպրոցներում, որտեղ ՀՅԴ-ական տնօրեն չեն նշանակում, դպրոցների կառավարման խորհուրդներում են ՀՅԴ-ականներ ընդգրկվում, այն էլ` ընտանիքներով, կրկին ամուսին, կին, մայր ու զավակ, քույր ու եղբայր տարբերակով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  

Placeholder
Լևոն Մկրտչյանը կրթական հաստատությունները համալրում է ՀՅԴ-ականներով. «Հրապարակ»