Նավթի համաշխարհային գների դինամիկան շարունակում է տատանվել
Տնտեսություն
13:20 20/08/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գների դինամիկան շարունակում է տատանվել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գների դինամիկան տարբեր է: «Գազետա.ռու»-ն գրում է, որ սրա մասին են վկայում առևտրային տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,39%-ով՝ հասնելով 48,41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,35%-ով՝ հասնելով բարելի համար 50,71 դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

 

Placeholder
Նավթի համաշխարհային գների դինամիկան շարունակում է տատանվել