«Գույն, ձև, ճարտարապետություն». ցուցահանդես՝ նվիրված Վան Խաչատուրի 90-ամյակին
Մշակույթ
11:00 22/08/2016
Հայաստան

«Գույն, ձև, ճարտարապետություն». ցուցահանդես՝ նվիրված Վան Խաչատուրի 90-ամյակին

Այսօր Հայաստանի նկարիչների մությունում կբացվի «Գույն, ձև, ճարտարապետություն»  խորագրով  ցուցահանդեսը՝ նվիրված նկարիչ-քանդակագործ Վան Խաչատուրի 90-ամյանին: Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 30-ը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականւին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականին դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի և որմնանկարների:

Նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ Վանիկ Խաչատրյանը 2011 թվականին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:
Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջև դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից գեղանկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը:

Ցուցահանդեսը կբացվի ժամը 16:00-ին:
 

Placeholder
«Գույն, ձև, ճարտարապետություն». ցուցահանդես՝ նվիրված Վան Խաչատուրի 90-ամյակին