Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան
Իրավունք
14:21 22/08/2016

Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանքի որոշման վերաբերյալ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի բողոքը: Այդ մասին դռնփակ նիստից հետո Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց նրանց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նրա խոսքով, դատարանը մերժել է նաև խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:

«Հաջորդ քայլը մեր կլինի վճռաբեկ բողոք ներկայացնելը», -հայտարարեց Շուշանյանը:

Placeholder
Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի փաստաբանը կդիմի Վճռաբեկ դատարան