Ռեկորդային ցուցանիշ. տնտեսական ակտիվությունը նվազել է 4.7 տոկոսով. ՀԺ
Օրվա մամուլ
08:16 23/08/2016

Ռեկորդային ցուցանիշ. տնտեսական ակտիվությունը նվազել է 4.7 տոկոսով. ՀԺ

Այս տարվա հուլիսին  անցած տարվա հուլիսի համեմատ  տնտեսական ակտիվության ցուցանիշը  (ՏԱՑ) նվազել է 4.7 տոկոսով։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Այս տարվա ընթացքում ՏԱՑ-ի անկում դեռ  չէր գրանցվել։  Ընդամենը երկու շաբաթ առաջ  ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանը  կառավարության նիստի ժամանակ  ամփոփել է առաջին կիսամյակի  ցուցանիշները և  գոհունակություն հայտնել,  թե այդ ընթացքում տնտեսական ակտիվության աճը  կազմել է շուրջ 4 տոկոս և  հանձնարարել է նախարարներին  այդ լավատեսական տվյալները ներկայացնել  հանրությանը։

 Նախարարները դեռ չեն ներկայացրել ու արդեն դժվար էլ ներկայացնեն։  Երկրորդ կիսամյակը սկսվում է շատ վատ ցուցանիշներով։ Գրեթե բոլոր  ոլորտներում  անկում է գրանցվել։  Ի դեպ, դեռ հայտնի չէ,  թե ինչպես է հավաքագրվել  ՀՀ պետական բյուջեն հուլիսին։  Պետական եկամուտների կոմիտեն  յուրաքանչյուր ամսվա սկզբին  ներկայացնում է, թե  որքան հարկ  է հավաքել  նախորդ ամիս։  Հուլիսի հավաքագրումների մասին  ՊԵԿ-ը մինչ օրս  «համեստաբար» լռում է։  Վարչապետը փաստորեն աչքով է տվել»,-մեկնաբանել է թերթը:

 

Placeholder
Ռեկորդային ցուցանիշ. տնտեսական ակտիվությունը նվազել է 4.7 տոկոսով. ՀԺ