Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում.«Առավոտ»
Օրվա մամուլ
08:24 23/08/2016

Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում.«Առավոտ»

«Առավոտ»-ը գրել է.«Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինի ասած՝  Հայաստանի ՀՆԱ-ի 10 տոկոս աճը, կարծես թե,  չի վերաբերում Մալաթիա-Սեբաստիա համայնքի  բնակիչներին։  Այս համայնքի հազարավոր քաղաքացիներ  լույսը բացվելուն պես՝ հերթ են կանգնում  ԱԺ  պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող  օբյեկտի մոտ՝  3 հատ անվճար լավաշ  ստանալու համար։ 

Առավոտից մինչև երեկոյան ժամը  19։00-ն անվճար  լավաշ ստանալու  համար մարդկանց  պակաս չի լինում,  հերթում կանգնածներն ասում են՝  «Մարդկանց սարքել են մուրացկան,  3 հատ լավաշի եղածն ինչ է, որ մարդիկ  փող չունեն՝  կարողանան արժանապատվորեն իրենց  փողով գնել,  ոչ թե գան  ժամերով հերթ կանգնեն՝ անվճար ստանան»։ Հերթում կանգնածներից մեկն էլ  «Առավոտ»-ին ասել է՝ «Անվճար ա,  բայց «զատո» համով է»»։

Placeholder
Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշների համար մարդկանց հերթը չի պակասում.«Առավոտ»