Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման, պատիժը կկրի ՌԴ-ում. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:28 23/08/2016

Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման, պատիժը կկրի ՌԴ-ում. «Ժողովուրդ»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանելու մեջ մեղադրվող, Ռուսաստանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճիռը։ Ինչպես և սպասվում է՝ նա կդատապարտվի ցմահ ազատազրկման։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, ռուս զինվորն իր պատիժը կրելու է ոչ թե Հայաստանում, այլ կուղարկվի ՌԴ՝ պատիժների կրման համար նախատեսված հաստատություն։

«ՀՀ և ՌԴ իշխանությունները, շատ լավ գիտակցելով, որ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելը Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրացնել, քննարկում են զինվորին ՀՀ քաղաքացի, 2013 թ, հուլիսի 13-ի ՌԴ-ում դժբախտ պատահարի համար կալանավորված ավտոբուսի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ «փոխանակելու» տարբերակը։ Այսինքն՝ երբ Պերմյակովին Ռուսաստան տեղափոխեն, անմիջապես կհայտարարվի նաև, որ Հարությունյանն էլ հանձնվելու է ՀՀ իրավապահներին»,-մեկնաբանել է թերթը:

Placeholder
Պերմյակովը կդատապարտվի ցմահ ազատազրկման, պատիժը կկրի ՌԴ-ում. «Ժողովուրդ»