Սիսի կաթողիկոսարանի վերադարձի  պահանջով դատի շուրջ քննարկումներ են ընթանում
Հասարակություն
18:49 23/08/2016

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի շուրջ քննարկումներ են ընթանում

Անցած օրերին Ժնևում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը մի շարք խորհրդակցություններ է ունեցել Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի դատական գործի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական էջից:

Հիշեցնենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը  2015-ին ապրիլի 27-ին դատական հայց է ներկայացրել՝ Թպահանջելով Սիսի Կաթողիկոսարանի պատմական կալվածը։

«Խորհրդակցությունների ընթացքում  քննարկվել են Թուրքիայում կատարված վերջին զարգացումները, ինչպես նաև Եվրոպայի Մարդու Իրավունքների Դատարանի և Թուրքիայի հարաբերություններում ստեղծված  նոր պայմաններն ու դրանց հավանական ազդեցությունը մեր դատին վրա։ Խորհրդակցությունները նաև ընդգրկել են յառաջիկայում ձեռնարկելիք քայլերի  կարելիությունները։


Բնականաբար այս դատի վերաբերյալ յուրաքանչյուր քայլի կամ  արդյունքի մասին միշտ տեղյակ պիտի պահենք մեր ժողովրդին»,-ասված է կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

 

Placeholder