«Պատրաստված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի պաշտոնական կայքը պատրաստ է
Տնտեսություն
10:31 23/08/2016
Հայաստան

«Պատրաստված է Հայաստանում-2016» ցուցահանդեսի պաշտոնական կայքը պատրաստ է

Սեպտեմբերի 19-22-ը Երևանում կայանալիք “Made in Armenia 2016” («Պատրաստված է Հայաստանում») ցուցահանդեսին ընդառաջ Հայաստանի զարգացման հիմնադրամը ներկայացնում է միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ ամբողջ տեղեկատվությանը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ տեղական արտադրողները և ընկերությունները http://madeinarmenia.dfa.am/ կայքում կարող են գրանցվել մասնակցության համար, ծանոթանալ մյուս ընկերությունների կողմից առաջարկվող ապրանքներին և ծառայություններին։ Կայքում զետեղված է նաև մասնակից ընկերությունների ցանկն ըստ ոլորտների, ինչպես նաև տեղեկատվություն՝ նախորդ տարվա ցուցահանդեսի մասին։

“Made in Armenia” ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որին տեղական ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքը և ծառայությունները, արտերկրյա դիստրիբյուտորները գտնում են գործընկերներ և համագործակցության եզրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն, ակնկալվում են հազարավոր այցելուներ Հայաստանից և արտերկրից։
 

Placeholder