Պերմյակովը հնարավոր է փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին. «Interfax»
Իրավունք
14:28 23/08/2016

Պերմյակովը հնարավոր է փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին. «Interfax»

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը կփոխանցվի ՌԴ իրավապահ մարմիններին: Այդ մասին իրավապահ մարմիններում իր աղբյուրներին վկայակոչելով, տեղեկացնում է «Interfax» գործակալությունը:

«Այն բանից հետո, երբ դատավճիռը օրինական ուժի մեջ կմտնի, Պերմյակովը կարող է դիմում ներկայացնել ռուսական դատարան՝ խնդրելով քննել իր պատիժը ՌԴ տարածքում կրելու մասին հարցը և ամբողջական պատիժը կրել հայրենիքում», -լրատվամիջոցին ասել է աղբյուրը:

Ըստ լրատվամիջոցի, այդ սցենարի իրագորման համար կա իրավական լուրջ բազա, որը հիմնված է միջազգային իրավական համաձայնագրերի վրա:

Placeholder
Պերմյակովը հնարավոր է փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին. «Interfax»