Ֆրանսիայում ահաբեկիչների հետ կապ ունենալու համար ձերբակալություններ են եղել
Իրավունք
14:17 23/08/2016
Աշխարհ

Ֆրանսիայում ահաբեկիչների հետ կապ ունենալու համար ձերբակալություններ են եղել

Ահաբեկիչների հետ կապ ունենալու համար Ֆրանսիայում յոթ մարդ է ձերբակալվել: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այս մասին հաղորդվել է երկրի ներքին գործերի նախարարության թվիթերյան միկրոբլոգում:

«Միայն օգոգստոսին յոթ մարդ է ձերբակալվել: Բոլորը գտնվում են կալանքի տակ»,-ասված է հաղորդագրությունում:

Բացի դրանից՝ նշվել է նաև, որ ձերբակալվածներից երեքը մեղադրվում են նաև երկրում ահաբեկչություն նախապատրաստելու համար:

 

Placeholder
Ֆրանսիայում ահաբեկիչների հետ կապ ունենալու համար ձերբակալություններ են եղել