Երթ ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների
Իրավունք
11:44 23/08/2016

Երթ ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների

Այսօր ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների, տեղի է ունենալու հավաք Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի մոտ։ Այդ մասին հայտարարություն է տարածել նախաձեռնող խումբը։

Հավաքից հետո երթով շարժվելու են դեպի արդարադատության նախարարություն և ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

Նշվում է, որ երթի մասնակիցները բարձրաձայնելու են խմբի վիրավոր անդամներին պատշաճ բուժօգնություն և բուժման պայմաններ տրամադրելու մասին։

 

Placeholder
Երթ ի աջակցություն «Սասնա ծռերի» վիրավոր անդամների