Էդվարդ Նալբանդյանը շարունակում է  միլիոնավոր դրամներ ծախսել  բիզնես  դասի  ավիատոմսերի վրա. «ՀԺ»
Օրվա մամուլ
08:21 24/08/2016

Էդվարդ Նալբանդյանը շարունակում է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա. «ՀԺ»

Ի հեճուկս մամուլի հրապարակումների և կառավարության հատկապես վերջին  հանձնարարականների,  ՀՀ արտաքին գործերի նախարար  Էդվարդ Նալբանդյանը շարունակում է  միլիոնավոր դրամներ ծախսել  բիզնես  դասի  ավիատոմսերի վրա. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Երևան-Փարիզ-Մյունխեն-Մոսկվա-Երևան չվերթի  տոմսի համար  վճարվել է  1 մլն 453 հազար դրամ։ Իսկ նույն օրվա նույն երթուղու  մեկ այլ տոմսի համար՝  964.000 դրամ։  Այդ օրվա՝  փետրվարի 11-ի համար ԱԳՆ-ն գրեթե  նույն երթուղու համար  գնել է 6 տոմս,  որոնց համար վճարել է 4 մլն  45 հազար դրամ։ 

Ավելին՝ Նալբանդյանի Երևան-Փարիզ-Ժնև-Լոնդոն-Երևան չվերթի բիզնես դասի  1 տոմսի համար  վճարվել է 3 մլն  579 հազար դրամ,  մինչդեռ նույն չվերթի  1 էկոնոմ դասի տոմսի համար  3 անգամ քիչ է՝  1 մլն 198 հազար դրամ։ Մի օրինակ էլ՝ Երևան-Մոսկվա-Փարիզ-Երևան բիզնես-տոմսի համար նա վճարել է  1 մլն  536 հազար դրամ, երբ նույն չվերթի  1 էկոնոմ դասի  տոմսի համար վճարել է  մոտ 637 հազար դրամ»,-հավելել է թերթը:

Placeholder
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է միլիոնավոր դրամներ ծախսել բիզնես դասի ավիատոմսերի վրա. «ՀԺ»